Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 26,2018 18:44

Ս.թ. ապրիլի 25-ին, Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։

Հատկանշական է, որ նախաձեռնությունը Ալկորկոնի քաղաքային խորհրդում ներկայացված Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներինն էր, որոնց միացան նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ընդունված որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք և որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաև իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին և կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև հայ համայնքի և Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30