Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետի խորհրդականը Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելու համար նկատողություն չի ստացել». Արթուր Գեւորգյան

Ապրիլ 26,2018 18:22

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելուց հետո անցել է «ընդհատակ»:

Նա այսօր ողջ օրը մեր հեռախոսազանգերին պատասխանեց շատ կարճ՝ «խորհրդակցության եմ», «հանդիպման եմ» ու արագ անջատեց հեռախոսը, այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց զրուցել Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելու շուրջ: Իսկ նախորդ օրն ընդհանրապես չպատասխանեց զանգերին:

Aravot.am-ը քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության բաժնի պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց՝ քաղաքապետի խորհրդականը նկատողություն ստացե՞լ է Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելու համար, ի պատասխան Արթուր Գեւորգյանն ասաց. «Շրջանառվում է, թե քաղաքապետի կողմից նկատողություն է արվել, աշխատանքից է ազատվել ու նմանատիպ խոսակցություններ, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը»:

Մեր հարցին՝ այսինքն, այս օրերին քաղաքապետարանի աշխատակիցներն ազա՞տ էին ցույցերին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելու հարցում, Արթուր Գեւորգյանն ասաց՝ աշխատակիցներից հարցնենք. «Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ անի, ինչ չանի, արգելանքի որեւէ բան չկա»:

Մեր հարցին, թե նորմա՞լ է, որ քաղաքապետի խորհրդականը Սերժ Սարգսյանի հրաժարականն է նշել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք կոնկրետ անձնավորությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իր ձեր մտքից չի՞ անցնում որ «infiltration» կարող է լինի… amateurs ! (ներողութիւն, ինֆիլտրացյա պէտք է գրէի, որ Հայաստանի մաքուր հայերէն լինի)

  2. Artur Lazarian says:

    Մի հետաքրքիր երեւոյթ եմ նկատել: Բոլորը բոլորի բջջայինների համարներն ունեն ու անկաշկանդ կարող են զանգել ու հարցեր տալ:

    Մեզ մօտ՝ Գերմանիայում, բջջայինի համարը կարող են իմանալ միայն ամենա- ամենամօտիկները: Ու ինձ համար տարօրինակ է, որ մէկն ինձ զանգի ու հարցազրոյցի ոճի հարցեր տայ: Ես երբեք հեռախօսով նման հարցեր չեմ քննարկի:

    • Հ.Շ. says:

      հետաքրքիրը մանաւանդ այն է որ ահաւոր աղքատութենէ եւ սոսկալի թշուառութենէ տառապող այդ երկրին մէջ, ամէն մարդ ել գրպանում իր բջջայինը ունի… նամանաւանդ, յանուն աղքատները Երեւանի յեղափոխականներ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30