Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայում հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Ռումինիայի խորհրդարան

Ապրիլ 26,2018 18:07

Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում

            Ս.թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում տարածվել է քաղաքական հայտարարություն, ուր կոչ է արվում Ռումինիայի կողմից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ռումինիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ քաղաքական հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող և տարբեր ազգությունների ութ պատգամավորներ, ընդ որում, հայտարարությունը մոտ մեկ ամիս բաց կլինի միանալու համար:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի Ռումինիայում առաջ բերելու Հայոց ցեղասպանության հանրային ավելի լայն ընկալում, ինչպես նաև ստեղծելու խորհրդարանական քննարկումների հնարավորություն մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության մեջ ասված է.

«Մեծ ողբերգությունները ոչ միայն դրանք ապրած ժողովուրդներինն են, այլև ամբողջ մարդկությանը, իսկ օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանությունը մարդկության կրած առավել սարսափելի ողբերգություններից է:

1915 թվականի գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմամիլիոն քաղաքակրթությունը ոչնչացվեց իր պատմական բնօրրանում: Առաջին աշխարհամարտի ավարտին պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից միլիոնուկես սպանվեցին, իսկ մնացածները փրկություն գտան բռնագաղթի ճամփան բռնելով:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Եթե այդ ճանաչումը տեղի ունենար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, դրան հաջորդած զարհուրելի շատ դեպքեր, սկսած  Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային սպանություններից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև նախկին Հարավսլավիայում գործված ոճիրները, հնարավոր է, որ տեղի չունենային:

Անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեցին որպես ցեղասպանության հանցագործություն: Եվրոպական Միության անդամ պետություններից, որոնք նման բանաձևեր ընդունեցին, կարող ենք հիշատակել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հոլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել բազմաթիվ այլ երկրներ, ինչպես Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը կամ Վատիկանը: ԱՄՆ-ի 48 նահանգներ ընդունել են համանման հայտարարություններ: Սրանց են հավելվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևեր, այդ թվում Եվրոխորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլոց կողմից:

Ռումինիայում ևս հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք, այս հայտարարությունը ստորագրածներս, գտնում ենք, որ հասել է Ռումինիայի խորհրդարանի կողմից այդ ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և հույս ունենք, որ մեր առաջարկին կմիանան մեծ թվով սենատորներ և պատգամավորներ»:

Հայտարարությունը ստորագրել են Ռումինիայի խորհրդարանի ութ պատգամավորներ՝ Սլավոլյուբ Ադնաջին (Slavoliub Adnagi), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ սերբ Օվիդիու Գանց (Ovidiu Victor Ganț), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ գերմանացի, Ջուրեչ-Սլոբոդան Գերան (Giureci-Slobodan Ghera), Ռումինիայի խորվաթների միություն,  Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ խորվաթ, Վարուժան Փամբուկչյան  (Varujan Pambuccian), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, Լուչիան-Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion), սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ PSD, Սիլվիու Վեքսլերը (Silviu Vexler), Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիա, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հրեա, Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ ALDE, Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը (Dragoș Gabriel Zisopol), Ռումինիայի հույների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հույն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30