Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ ասաց, որ մյուս կուսակցությունները թեկնածուներ չեն տալու». ՀՅԴ պատգամավոր

Ապրիլ 26,2018 16:37

ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, խոսելով վարչապետի պաշտոնում իրենց նախընտրած թեկնածուի մասին՝ ասաց, որ դեռ պիտի տեսնեն՝ ինչքանով է համապատասխանում երկրի զարգացման նրա տեսլականը մեր տեսլականին, ինչքանով է համապատասխանում սոցիալական արդարության կայացման, հիմնախնդիրների լուծման ծրագրերը եւ այլն. «Լսելով, քննարկելով տարբեր թեկնածուների առաջարկած ծրագրերը՝ մենք կկայացնենք մեր որոշումը: Այս պահին ինչ-որ բան ասելը անիմաստ է եւ սխալ կլինի»:

Հարցին՝ տարբեր թեկնածուներ ասելով դուք ո՞ւմ նկատի ունեք՝ Կյուրեղյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մյուս կուսակցությունները թեկնածուներ չեն տալու»: Հարցին՝ ՀՅԴ-ն իր թեկնածուն ունի՞՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել՝ ունի, թե ոչ, բայց Սահմանադրությամբ դրա իրավունքն ունեն բոլոր խմբակցությունները. «Ես չեմ կարող նախապես կանխատեսել, որ որեւէ խմբակցություն չի օգտվելու իր այդ իրավունքից: ՀՅԴ Գերագույն մարմինը կքննարկի, եթե ունենան թեկնածու, մայիսի 1-ին կլսեք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր կոալիցիոն գործընկերը ձեր քայլը կոալիցիայից դուրս գալու ինչպե՞ս որակեց, դավաճանությո՞ւն էր դա՝ նա պատասխանեց. «Անկեղծ ասած, կոալիցիոն համաձայնագիրը կոալիցիա էր՝ կոնկրետ խնդիրների լուծման համար: Եթե այս իրավիճակում մենք գտնում ենք, որ այդ խնդիրներն այլեւս լուծվող չեն, բնականաբար, կոալիցիոն համաձայնագիրը, իր էությունն ու իր նպատակը չէր կարող իրականացնել եւ ինքը կդառնար ոչինչ»:

Հարցին՝ հիմա ձեզ կտեսնե՞նք հրապարակում մարդկանց շարքերում՝ Արմենուհի Կյուրեղյանը այսպես պատասխանեց. «Մենք միշտ ժողովրդի հետ ենք»: Ավելին՝ նա հայտարարեց, որ իրենք իրենց գործունեությամբ նպաստել են շարժմանը. «Ես իսկապես ուրախ եմ, այսօր մենք համոզվեցինք, որ այլեւս մեր Հայաստանի բնակիչը քաղաքացի է, այլեւս պահանջատեր է եւ պայքարելու է որոշումների կայացման իր մասնակցության համար»:

Թե ՀՅԴ-ն ինչպե՞ս է նպաստել շարժմանը՝ Կյուրեղյանը պատասխանեց, որ երկխոսության կայացման, խաղաղության կայացման համար է ջանք թափել, որ բախում չլինի:

Մեր հարցին՝ ՀՅԴ-ն այս տարիներին մտավ կոալիցիա, դուրս եկավ, հետո էլի մտավ, էլի դուրս եկավ, սա նորմա՞լ եք համարում՝ Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց. «Մտնել դուրս գալը միշտ նպատակ է ունեցել կոնկրետ խնդիր լուծելու ու երբ խնդիրը լուծվել է կամ զգացվել է, որ այլեւս այդ խնդիրը այդ համաձայնագրի շրջանակներում հնարավոր չի լուծել՝ դուրս է եկել»:

ՀՅԴ-ի՝ Փաշինյանի հետ հանդիպման փակագծերը պատգամավորը չբացեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դուք վերջացաք, պապամ… տուն գացէք… ինչ որ կարողացաք, ըրիք, այս կացութեան մէջ ի զուր է դեռ ջանալ մի բան անել…

  2. manvel says:

    մի քիչ ամոթ ունեցեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30