Երբ տեղի են ունենում նման երեւույթներ՝ բողոքի ցույցեր, միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանք ազդում են տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկի աշխատել իր ձեւավորած կառավարությունում, արդյոք կհամաձայնվի, Արամյանը պատասխանեց. «Եթե ես ասեմ՝ ես կհրաժարվեմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք»:
Ըստ Վարդան Արամյանի, Սերժ Սարգսյանի հրաժարականը դրական են ընկալել միջազգային ներդրողներն ու հանրությունը. «Սերժ Ազատիչ Սարգսյանի քայլը դրական ազդակ է տվել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այնպիսի իրավիճակ, որ Ուկրաինայի սխալները չի կրկնում: Ուստի, համար առաջին անելիքը՝ ճանապարհներ գտնել կառուցողական լուծումների համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ