Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը մեզ պետք է». Ալիկ Սարգսյանը հորդորում է ՀՀԿ-ականներին չլիկվիդացնել

Ապրիլ 26,2018 16:12

ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ում շատ-շատ նորմալ մարդիկ կան պետության աջ ու ձախը հասկացող, գնահատող. «Աստված մի արասցե, որ երկրի համար ծառացավ ամենաբարդ իրավիճակը, որի մասին նույնիսկ հիմա չեմ ուզում խոսել, այն բոլոր մեր երիտասարդները, որ ավյունով, խանդավառությամբ վերածել են տոնակատարության այս ամեն ինչը՝ նենց հաճելի է դուրս գալ, մտնել, նրանց մսաղաց ուղարկողն ո՞վ է լինելու, ո՞վ է պայքարի ուղարկելու: Արցախը կորցնելը մոռացե’ք: Այն ղեկավարի օրոք, ում օրոք Արցախը վտանգվեց, թող այդ ղեկավարը մտածի էս ժողովրդի առաջ ոնց է դուրս գալու»:

Նա ասաց, որ երկրում պատերազմն անխուսափելի է. «Էս երկրում հմուտ մարդիկ են պետք, ովքեր պատմություն են կերտել՝ ազատագրական գոյամարտից մինչեւ հաղթանակներ: Այս մարդկանց լիկվիդացնել խորհուրդ չեմ տալիս, բոլորին լիկվիդացնել ու նորի՞ց սկսել ջահելներով, չի կարելի: Վարչապետի պաշտոնում ով կլինի, կորոշվի այս երկու օրերի ընթացքում, բայց մոռացեք ամբողջ անցյալը ջնջել, բոլորին լիկվիդացնել ու ուղարկել տուն՝ այն մարդկանց, ովքեր այսքան տարի այս ամեն ինչի մեջ եղել են: Շարժման ամենաթեժ պահին էլ հարցնեք՝ ես սա կասեմ, այդ մարդկանց փորձը մեզ պետք է»:

Ալիկ Սարգսյանը գտնում է, որ մեր ազգի համար պետք է Սերժ Սարգսյանը, մինչդեռ հիմա, եթե ամոթ չլինի, կասեն՝ թող գնա. «Սերժ Սարգսյանը մեզ պետք է, ինքը պիտի գա, այս ամեն ինչը տեսնի: Սա ահագին մարդկանց համար պրոբլեմ կլինի, երեկվա քաղաքական գործիչները, Արցախի հիմնախնդրի հարցով ես նկատի ունեմ, չկան, լիկվիդացված են եւ ներգրաված չեն այդ պայքարում»:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանն ուզում է հրաժարվել ՀՀԿ նախագահի պաշտոնից անգամ: Ալիկ Սարգսյանն ասաց, որ դա իր խնդիրն է, բայց եթե Աստված չանի մի խնդիր եղավ, Սերժ Սարգսյանն այն մարդն է, որ շտաբներից դուրս չի գա, ամեն ինչը կդնի մի կողմ, կամուֆլյաժը կհագնի ու Նիկոլ Փաշինյանի կողքին կնստի մինչեւ առավոտ կամ հակառակը. «Մոռացեք, պատմությունը մի հատ հիշեք, հենց մի պրոբլեմ է լինում, բոլորը համախմբվում են դառնում են բռունցք ու սկսում են արդեն երգեր ձոնել»:

Ալիկ Սարգսյանը կոչ է անում պառակտումից զերծ մնալ. «Չի կարելի, պտուղները շատ դառն են լինելու:

Ալիկ Սարգսյանին հարցրեցին՝ ճանաչո՞ւմ եք այն ՀՀԿ-ականներին, որոնք ուզում են լքել կուսակցության շարքերը՝ նա պատասխանեց, որ չի ճանաչում, չի էլ ուզում նրանց ճանաչել. «Կմոռանամ իրանց անունն ընդհանրապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30