Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների միջև։
Քուրդ գրոհայինների կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինվոր, 4 զինվոր էլ վիրավորվել է։
Հարձակումից հետո PKK-ի զինյալները նահանջել են ելման դիրքեր։ Նրանց հայտնաբերելու նպատակով տարածքում սկսվել է լայնամասշտաբ որոնողական օպերացիա։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչականկազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպեսԹուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավորռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։
Աղբյուր` Ermeni Haber/Haberler