Այսօր վաղ առավոտից վանաձորցի երիտասարդները շարունակում են իրենց բողոքի երթը: Տարբեր բուհերի ու դպրոցների ուսանողներ ու աշակերտներ հավաքվելով Հայքի հրապարակում, քայլերթով շրջում են մյուս ուսումնական հաստատություններով՝ կոչ անելով միանալ իրենց: Վերջին 2 օրերին նրանց են միացել նաեւ մի շարք դասախոսներ եւ ուսանողներ:
Այս պահին ցուցարարները կրկին հրապարակում են հավաքվել, որտեղ տիրում է ուրախ մթնոլորտ՝ երգ, պար: Ոստիկանները փակել են Տիգրան Մեծ պողոտայի մի հատվածն ու Հայքի հրապարակը: Մեքենաները փոխել են երթուղին, օգտվելով՝ Վարդանանց փողոցից:
Իսկ լոռեցի ցուցարարները փակել են միջպետական նշանակության Մ6 մայրուղին: Ցույցի են դուրս եկել նաեւ Բազում եւ Ալավերդի համայնքների բնակիչները: Նրանք նույնպես փակել են միջպետական նշանակության ճանապարհներ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ