Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կյանքում ոչինչ չի արել». ռուսական քարոզչամեքենան գործի է անցել

Ապրիլ 26,2018 14:58

Ռուսական լրատվական քարոզչամեքենան Հայաստանում Սերժ Սարգսյանի և նրա կլանի հեռացման պահանջով սկսված ցույցերի առաջին իսկ օրվանից փորձում է դրանք ներկայացնել որպես Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ցույցերի շարք՝ համեմատականներ անցկացնելով ուկրաինական մայդանի հետ: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո էլ քայլեր են ձեռնարկվում սևացնելու շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, «Վզգլյադ» թերթը «Փաշինյանն ի վիճակի է կործանել Հայաստանը» վերնագրով հարցազրույց է հրապարակել քաղաքագետ Գլեբ Կուզնեցովի հետ:

Կուզնեցովը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը կամ ցանկանում է գնալ Սաակաշվիլիի ճանապարհով, կամ ուկրաինական մայդանի: Ընդ որում, նա առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, քանի որ «այդ մարդը ֆանատիկ է, որը կյանքում ոչ մի բանով չի զբաղվել, բացի նրանից, ինչ ինքը համարում է ճիշտ և ավելի լավ ապագա»:

Դրա համար, Կուզնեցովը կարծում է, որ նրան պետք է ոչ թե հումորով վերաբերվել, այլ ընդունել որպես լուրջ սպառնալիք: «Իրավիճակը թեժ է, մարդիկ լարված են, իշխանությունը ցույց է տվել իր թուլությունը: Պետական ինստիտուտները, պարզվեց, ամուր չեն, և բոլորը դա տեսան: Իրադարձությունները կարող են ընթանալ ցանկացած սցենարով, այդ թվում՝ Հայաստանի համար չափազանց բացասական»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ իրավիճակը կարող է սրել Լեռնային Ղարաբաղի հարցը:

Կուզնեցովը նշել է, որ բանակը Հայաստանում փաստացի ապահովեց Սերժ Սարգսյանի անարյուն և հանգիստ հեռանալն իշխանությունից: «Պատճառներից մեկը, որ իրադարձություններն ընթացան հենց այդպես, դարձավ այն, որ Սարգսյանն ու նրա եղբայրները ճնշել էին հայկական էլիտայի ղարաբաղյան խմբի իրենց գործընկերներին: Սարգսյանը և նրա շրջապատն առանձնացել էին այդ խմբից և ստեղծել կոռումպացված միջավայր: Անհնար էր դարձել իրականացնել ցանկացած տիպի տնտեսական գործունեություն՝ առանց Սարգսյանի մոտ հարազատների հետ գործընկերություն հաստատելու»,- ասել է նա:

Քաղաքագետը նաև կարծում է, որ հեղափոխությունը Հայաստանում կայացել է, որովհետև Հայաստանի բարձր էլիտան մերժել է Սարգսյանի մոտեցումները՝ դրանք համարելով վնասակար և ռիսկային:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. manvel says:

    եթե ռուսները չհրահրեն Արցախում կռիվ չի լինի: եթե նույնիսկ երկիրը կործանվի /որը անհնար է/ ճիշտը այս պահին Նիկոլի վարչապետ լինելն է մինչև նոր ընտրությունները: Ընտրությունից հետո ով կունենա մեծամասնություն թող ղեկավարի երկիրը: Եթե վերջին քսան տարում երկրին բան չպատահեց գալիք 3-4ամսում բան չի պատահի: ՄԻ ՎԱԽԵՑՐԵՔ

    • Հ.Շ. says:

      մի վայրկեան, մի վայրկեան միայն, չէ՞ք կարող պատկերացնել թէ կան մարդավարի հայեր, որոնք իրապէս, խորապէս, հարազատօրէն մտահոգ են որ այս ամէնը յատուկ եւ ծանր վտանգ է բերում Արցախի գլխին… Վրաստանի եւ Ուկրայինայի անմիջական նախադէպերը ամբողջովին նիւթէ դո՞ւրս են.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30