Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Կիսանախկին իշխանությունն արժանի չէ կառավարել այս հասարակությանը»

Ապրիլ 26,2018 14:48

«Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից պետք է ընտրվի վարչապետ՝ եթե պատգամավորներն իրենց համարում են պետականամետ»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ «Ես այն հազվադեպ փորձագետներից եմ, որ կանխատեսել էի այս ալիքը, բայց հիմա որ ուսումնասիրում եմ, տեսնում եմ, որ մեր հասարակությունը հասունացած է: Այս կիսանախկին իշխանությունը արժանի չէ կառավարել այս հասարակությունը: Այսպիսի հերոսական պատկեր ցույցերի, շատ ժողովրդավարական երկրներում հազվադեպ եմ տեսել»:

Գրիգորյանը վստահ է՝ եթե չանցկացվի արտահերթ նիստ եւ չքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, կսկսվեն այլ մեթոդներ ցուցարարների կողմից՝ ավելի կտրուկ: Ավելի լավ է այսօր ՀՀԿ-ն քվեարկի Փաշինյանի օգտին: Կարեւոր է Փաշինյանը ընտրվի»:

Ստեփան Գրիգորյանն ասաց՝ ՀՀԿ-ն պարբերաբար խոսում է, որ իրենք պետականամետ են, ուրեմն ՀՀԿ-ն պետականամետ քայլ անի. «Հայաստանը պետք է ունենա վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քանի որ ինքը տարավ այս շարժումը, ու գնալ քննարկումներ անել այլ թեմաներով՝ ճիշտ չէ»:

Գրիգորյանը նաեւ նշեց, որ պարտադիր պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն, նախ՝ ընտրական օրենսգիրքը:

«Ընդդիմությունն այս փուլում պետք է վերցնի գործադիր իշխանությունը, կազմակերպի ընտրություններ, որի արդյունքում նոր կառավարություն կձեւավորվի»:

Վարչապետի ընտրությունները տապալելու ՀՀԿ-ի ծրագրերն, ըստ Գրիգորյանի, իրատեսական չեն:

«Այս շարժումը արհեստական չէ, բնական է, քանի որ կոռուպցիա, մենաշնորհներ, բիզնեսին շնչել չէին տալիս, ու նույն մարդը ուզեց 3-րդ անգամ իշխել, վերջին կաթիլն էր դա: Հասարակությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գնալ բռնապետության ճանապարհով»,-ասաց Գրիգորյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30