«Քայլ արա, մերժիր ՀՀԿ-ին» շարժման մասնակից ուսանողներն այս պահին Ազատության հրապարակում են: Ուսանողական այս խմբի ղեկավար Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց հետագա քայլերը, նկատելով, որ համալսարաններում երկար ժամանակ ազատ միտքը, ազատ խոսքը հետապնդվել է, ձեւավորվել են ավագների ինստիտուտներ, որոնք դարձել են դեկանների խոսք տանող-բերողները:
«Դեկանատները իրենց աշխատանքով ուզել են փչացնել ուսանողներին, բայց չի հաջողվել: Համալսարաններում մենք պետք է շարունակենք մեր պայքարը, ամենքս մեր համալսարանում»,ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա ասաց, որ պետք է դնեն բուհերի ապակուսակցականացման հարցը, բուհերի ղեկավար կազմում կուսակցականներ չպետք է լինեն:
«Ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրենները մարդկանց ստիպում էին քվեարկել, նույնը մանկապարտեզներում ու բուհերում: Սրանք պետք է ապաքաղաքականացնենք: Ուսխորհուրդների ղեկավար կազմում կուսակցական անձինք չպետք է լինեն»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«դեկանատ»ը ի՞նչ է… սա ի՞նչ լեզու էք խօսում… եւ դեռ ասոնք «ուսանող»ներն են…
իսկապէս չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում «դեկանատ», եւ ո՞ր լեզուին կը պատկանի
պրպտեցի… «համալսարանի վարչութիւն» կը նշանակէ երեւի, կամ այդպէս բան մը…
դեկան = deacon (զուտ, ուսեալ հայերէն…); «անատ»ն ալ… ո՞վ գիտէ… հայաստանեան այդքան բարձրորակ ուսում չունեմ, որ գիտնամ…