Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երեկոյան կասի՝ դադարեցնո՞ւմ են անհնազանդությունը, թե՝ ոչ

Ապրիլ 26,2018 14:08

«Մենք փողոցների փակելը դադարեցնում ենք, որպեսզի նույն կետերում երթևեկությունը հնարավոր լինի և մեր մարդիկ ու ակտիվիստները հետևեն՝ արդյոք երթևեկության մեջ առանց պետհամարանիշների մեքենաներ կա՞ն, թե՝ ոչ»,- պարզաբանելով, թե ինչու են դադարեցնում փողոցների փակելը, այսպես պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Պարբերաբար Նիկոլ Փաշինյանին են մոտենում քաղաքացիներ և հորդորում. «Մենակ սկսել ես, մենակ էլ վերջացրու, ոչ ոքի չթողնես՝ քեզ միջամտեն»:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ այն գործողությունները, որ տեղի են ունենում՝ առանց համարանիշների մեքենաներ վարել, անկանոն երթևեկություն, այդ բոլորն անում են շարժման դեմ. «Թույլ չենք տալիս փակ համարանիշներով քշել, մենք պարտավոր ենք լինել օրինականություն և կարգուկանոն պահողներ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ոչ մի լկտիություն չի կարող կապ ունենալ մեր հռչակած թավշյա հեղափոխության հետ. «Որևէ մեկը չփորձի այս ծխածածկույթի տակ որևէ լկտիություն թույլ տալ: Մենք կզբաղվենք յուրաքանչյուրով և յուրաքանչյուրին կարգի հրավիրելով: Մեր այսօրվա երթի հիմնական կարգախոսն է օրինականությունը»:

Հստակեցմանը՝ արդեն ԱԺ-ում հատուկ նիստ հրավիրելու որոշում կա, ուստի կշարունակվե՞ն անհնազանդության գործողությունները, թե՞ դադարեցնելու են, պարոն Փաշինյանը ձեռնպահ մնաց որևէ հստակ բան ասելուց՝ տեղեկացնելով, որ այդ մասին կհայտարարի երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30