Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
1.Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։
2.Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։
3.Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))
4.Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։ Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ