Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի ՀՀԿ-ն հետեւի Սերժ Սարգսյանի օրինակին ու առանց առճակատման գնալու ընդունի Հայաստանի քաղաքացիների ու աշխարհասփյուռ հայության պահանջները. հայտարարություն

Ապրիլ 26,2018 12:46

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չգնալ սադրանքների ու առճակատման ճանապարհով եւ վերջնականապես ընդունել Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը։ Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները անկասկած վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը համազգային ժողովրդական հեղափոխություն է, որի պահանջը քաղաքացիների մեջ հասունացել էր տասնյակ տարիների ընթացքում։ Այս առումով ճիշտ կլինի ՀՀԿ-ն հետեւի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրինակին ու առանց առճակատման գնալու ընդունի Հայաստանի քաղաքացիների ու աշխարհասփյուռ հայության պահանջները։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում երկխոսությունը ՀՀԿ-ի հետ ոչ մի էական արդյունքի չի կարող հանգեցնել, քանզի փողոց դուրս եկած ժողովրդի պահանջը մեկն է,  որ ՀՀԿ-ն հրաժարվի իր կողմից անօրինական ճանապարհով ձեռքբերված իշխանությունից եւ երկրում տեղի ունենան նոր թափանցիկ ընտրություններ։

Բազմաթիվ ջավախքահայեր ու թիֆլիսահայեր շարժման առաջին իսկ օրերից միացել են իրենց հայաստանաբնակ ազգակիցներին եւ որպես մեկ ազգ ու ժողովուրդ առաջ մղել այս համաժողովրդական շարժումը։

Մենք մեր ժողովրդի անունից լիարժեք աջակցությունն ենք հայտնում այս համաժողովրդական շարժմանը ու կոչ անում Հայաստանի հեռացող իշխանություններին վերջապես ընդունել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոն

Ախալցխայի ժողովրդական խորհուրդ

Վրաստանում Հայ Գիտակների Ակումբ

 

26.04.2018թ․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30