Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը շտապել է այժմ կտրուկ փոխել մոտեցումը, որ հետագայում, երբ Փաշինյանն իշխանության գա, իր բիզնեսին վտանգ չսպառնա. «Ժողովուրդ»

Ապրիլ 26,2018 12:44

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որը նույնպես կողմ էր քվեարկել Սարգսյանի վարչապետությանը, այժմ նշում է, թե փոշմանել է իր որոշման, համար։ Պատգամավորը շեշտել է, թե եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն այդպես ճիշտ էր։

«Ստեղծված իրավիճակում ջախջախված իշխանության շարքերից րոպե առաջ փախչելու նպատակով հանրության համար անսովոր հայտարարություններ արվեցին նաեւ ՀՀԿ-ականների կողմից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն տարածեց. «Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով՝ կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն»։

Մինչդեռ օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս չէր հայտարարել հրաժարականի մասին, լուր տարածվեց, որ նույն Միհրան Պողոսյանի թիկնազորը Զեյթունում խաղաղ ցույցի ժամանակ ջարդուփշուր էր արել ճանապարհը փակած քաղաքացու մեքենան։

Ինչպես երեւում է՝ բանանասեր Միհրան Պողոսյանը շտապել է այժմ կտրուկ փոխել մոտեցումը, որպեսզի հետագայում, երբ Փաշինյանն իշխանության գա, իր բիզնեսին վտանգ չսպառնա։

Դե ինչ, առնետավազքն ակտիվ շարունակվում է, եւ ամեն վայրկյան դավաճանների ցուցակում նոր անուններ կարող են ավելանալ։ Սրանք մարդիկ են, որոնք չունեն քաղաքական միտք, գաղափարներ եւ ցանկացած րոպեի, կախված պահի նպատակահարմարությունից, լքում են մի «նավը»՝ մյուսում իրենց համար տեղ ապահովելու համար։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30