Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը հրապարակային ցույց է տալիս, որ հարգում է հայ ժողովրդի որոշումը և մեծ հաճույքով կաշխատի ցանկացածի հետ». Ֆյոդոր Լուկիանով. «168 ժամ»

Ապրիլ 26,2018 12:35

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 ժամի» հետ զրույցում անդրադարձավ ռուսական պաշտոնական արձագանքներին։ Նա նշեց, որ ռուսական բոլոր անդրադարձներում կարմիր թելով անցնում էր հետևյալ դիրքորոշումը, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։ Ըստ նրա, այդ թեմաներն այնքան են քննարկվել Ռուսաստանի գործընկեր երկրներում, որ Ռուսաստանը հրապարակային ցուցադրում է, որ չի միջամտում ու կաշխատի ցանկացած ուժի հետ, որին կընտրի հայ ժողովուրդը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող բոլոր ակցիաների ընթացքում նկատվում էր դժգոհություն Ռուսաստանից, Ռուսաստանին մեղադրում էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու, հայ ժողովրդին չհարգելու մեջ։ Ռուսաստանը հրապարակային ցույց է տալիս, որ հարգում է հայ ժողովրդի որոշումը և մեծ հաճույքով կաշխատի ցանկացածի հետ»,- ասաց Լուկիանովը։

Ռուսական կողմի ակնհայտ անհանգստության բացակայությունը ռուս քաղաքագետը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանը «փախչելու տեղ չունի», իսկ Ռուսաստանին միայն հետաքրքիր են հայ-ռուսական սերտ հարաբերությունները, դրանց պահպանումը, իսկ թե ով դա կիրականացնի՝ այնքան էլ էական չէ։ «Ով էլ որ գա իշխանության, Ռուսաստանի հետ պետք է աշխատի, փախչելու տեղ չունի։ Հայաստանը գտնվում է թշնամական հարևանության մեջ, և միակ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, որն իր վրա մեծ պարտավորություններ է ստանձնել։ Որևէ գերտերություն Հայաստանի համար նման մեծ քայլեր չի անի։ Սա է Ռուսաստանի հանգստության բանալին»,- ասաց Լուկիանովը։

Նա նկատեց, որ ՌԴ իշխանություններն արդյունավետ համագործակցություն են ունեցել Սերժ Ազատովիչի իշխանության հետ, գոհ են եղել այդ համագործակցությունից։ «Բայց այդ իշխանությունը, փաստորեն, հայ ժողովրդի սրտով չէր, ուստի Ռուսաստանը պետք է դրա հետ հաշվի նստի, որը և անում է»,- ասաց նա։

Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական հարաբերությունները կպահպանեն իրենց ներկայիս դինամիկան, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանին փոխարինող գործընկեր չկա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30