ՀՅԴ-ն երեկ պաշտոնապես ապահարզան հայտարարեց կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին։ Հայտարարության մեջ մատնանշելով «ժողովրդային շարժման» արդյունքում ստեղծված իրավիճակը, որ լարվածության մեջ է պահում հասարակությանը, ՀՅԴ-ն նշել է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին»։
Թեեւ դեռ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնել էին ստանձնել ողջ իշխանության պատասխանատվությունը, բայց ՀՅԴ-ն հիմա հրաժարվում է պատասխանատվությունից՝ գերադասելով օր առաջ լքել խորտակվող նավը՝ կոալիցիոն գործընկերոջը թողնելով միայնակ։
ՀՀ-ում այսօր ըստ էության ստեղծվել է անիշխանություն, փաստացի պետական կառավարման լծակները դեռ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքում են, բայց նրանք իսպառ կորցրել են վերահսկողությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ինչպէս ասում էր Գագարինը. «Թռա՜նք»: