Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարևորել է Հայաստանում ճգնաժամի լուծումը՝ ներգրավված բոլոր կողմերի երկխոսության ճանապարհով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նազարբաևի մամուլի ծառայության համաձայն՝ Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Զրույցի ընթացքում պետության ղեկավարները կարծիքներ են փոխանակել Հայաստանում ընթացիկ ներքաղաքական դրության վերաբերյալ: Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանի բարեկամական ժողովրդին մաղթել է խաղաղություն և հանգստություն, ինչպես նաև կարևորել է ստեղծված ճգնաժամի լուծումը՝ բոլոր ներգրավված կողմերի երկխոսության միջոցով՝ համաձայն Հայաստանի սահմանադրության և օրենքի գերակայության»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազանգը նախաձեռնել է հայկական կողմը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ