Ապրիլի 26-ի առավոտից Նոյեմբերյան քաղաքի դպրոցականները կարգախոսներ վանկարկելով, թղթե պաստառներով, եռագույն դրոշներով քայլում էին քաղաքի փողոցներով: Նրանք ժամը 11-ի սահմաններում կարճ ժամանակով փակեցին միջպետական ավտոճանապարհը, երթ կատարեցին այդ ավտոճանապարհով:
Նոյեմբերյանի կենտրոնական`հայ-հունական բարեկամության զբոսայգում դպրոցականները հանրահավաք արեցին, հայրենասիրական երգեր երգեցին: Այդտեղ էին գտնվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը:
Մարզպետ Հ. Աբովյանը ցուցարար մի երիտասարդի ասաց, որ երեխաները հուզական վիճակում են, փողոցում երթի ժամանակ նրանց անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:
Դպրոցական ցուցարարների քայլերթը Նոյեմբերյանի փողոցներում շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ