Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին
Բարեւ, Նիկոլ:
Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանության տեր դառնալն է:
Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ:
Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձերբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:
Հիմա` ըստ էության:
Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ-որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում: Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար:
Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր`կապիտուլյացիայի պայմաններով: Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճշգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը, երբեմն, կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու, երևի, կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը: Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերու՞մ: Կամ ո՞րն է քո քաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը:
Հիշում ե՞ս` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզ. այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի…
Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր…
Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի:
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր
Կարճ ժամանակ առաջ դուք բարձրաձայնում էիք, որ Ելք-ի թանկացումների դեմ երթը քաղաքական օրակարգ չէ և որ ընդդիմությունը պարզապես ընդդիմություն է խաղում։ Ձեր կանխատեսումները սխալ են Ռուբեն Հակոբյան
Պարոն Հակոբյան, ունե՞ք ավելի պատշաճ թեկնածու, ով ադեկվատ է, իշխանությունների հետ գործարքներ չի կնքել և ում ժողովուրդը վստահում է։ Կա՞ արդյոք անկհտրում մեկը, ով վաղը գործարքի չի գնա արդեն օտարերկրյա իշխանությունների հետ՝ ասենք մի գիշերում չի փոխի տարիներով կրկնված խոստումներն ու ինչ որ վնասակար միության մեջ մտնի։ Իսկ Նիկոլի կամային որակների վրա կարծում եմ ոչ ոք չի կարող կասկածել, Ինչպես նաև նրա հայրենասիրության վրա
re>… Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ,…
Նիկոլի վարչապետ դառնալու ձգտումը իրոք անթաքույց ա (ՇԱՏ տարօրինակ կլիներ եթե թաքցված լիներ, Սերժի նման), ազնվորեն վաստակած ա, ու այս պահին այլընտրանք չունի այս շարժումը որեւէ լավ բանի հասցնելու իմաստով: Իրա փաստարկներն էլ ավելի քան համոզիչ են բոլորի համար ով չի մոռացել թե ներկայիս իշխանությունները խարդախության ինչ մեծ վարպետներ են: Շատ ցավում եմ որ Նիկոլը դրանց ժամանակ ա տվել մինչեւ ամսի 1ը, հիմա որ դրանք վախերի մեջ են դրանցից ամեն պահի ամեն ստորություն սպասելի ա:
re>…… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:
Պայքարը նոր ա սկսվում! 1000 քայլանոց գործից կատարվել ա, շատ կարեւոր, բայց ընդամենը ԿԵՍ քայլ, ու հիմա ավարտած լինելու միտք ներշնչելը խիստ վնասակար ա: ՈՒրիշ բան որ շարունակությունը չպետք ա փողուցում լինի: Առաջին քայլը ավարտելու համար ժամ առաջ Նիկոլը պիտի ստանձնի վարչապետությունը իսկ ՀՀԿ-ն մեկուսացվի իշխանական լծակներից (հույսով են նրանք ուշքի կգան, կապաշխարհեն իրանց մեղքերից, կվերակազմակերպվեն ու կդառնան հզոր ընդդիմություն):
re>…Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, …
Փաստորեն դուք, անթաքույց ու հանիրավի, մեղադրում եք Նիկոլին “փոփոխամտության” մեջ, ու դրանով մատնում եք որ ծառայում եք “վարկաբեկել Նիկոլին” օրակարգին որի սպասարկուները (կարծես մի կետից հրամանով) այս 2 օրը սնկերի պես շատացել են:
Դերենիկ ջան լրիվ համամիտ եմ ասածիդ:
Ինչու պետք է Նիկոլը կեղծ համեստություն անի ու մյուսների նման ձևեր թափի: Նա ունի հստակ տեսլական ու գիտի ինչ անել:
Ռուբեն Հակոբյան, երբ դուք պատգամավոր էիք ընտրվում, չէիք համարում, որ դուք եք այն միակն ու արժանավորը, ով կարող է հանրության շահը ճիշտ ներկայացնել? Այդպես էլ Նիկոլն է համարում, որ իրենից ավելի արժանավորը տվյալ պահին չկա: Ու ասեմ մի բացահայտ գաղտնիք` այդպես է կարծում նաև ժողովրդի ճնշող, կամ ակտիվ մեծամասնությունը:
Տապալված, ճամբարափոխ և խառնակիչ: Հատուկ նպատակով մուտք գործեցիք Ժառանգություն կուսակցություն,պառակտեցիք և քանդեցիք այդ լավ կուսակցությունը: Հիմա էլ խորհուրդներ եք տալիս Նիկոլին, իբր մտահոգ եք, իրականում նախանձում եք և ոչ միայն Դուք:
Հարգելի պարոն Հակոբյան, եթե չեմ սխալվում դուք եղել եք դաշնակցական, ապա <> հետո….ուզում եմ հարց ուղղել.
1. լինելով այսքան փոփոխական եւ չկողմնորոշված՝ արդյոք իրավունք ունեիք հեղինակելու նման հոդված(խոսքը զուտ բարոյական իրավունքի մասին է)
2.անկասկած շատ լավ հասկանալով Նիկոլի վարչապետ լինելու ցանկության պատճառը ինչու եք միտումնավոր խեղաթյուրում փաստերը
3.Արդյոք վաստակելու միակ ճանապարհը սա է մնացել ձեզ համար … (ափսոս. ցավում եմ)
Եւ վերջում՝ ապրում ենք մի դարում, երբ սխալները սրբագրելու հնարավորություն չունենք զուտ տեղեկատվական ինֆորմացիայի առումով:Եթե ոչ ձեր երեխաները (ի վերջո նրանք օգտվում են այս ճանապարհով ձեր ստեղծած <>), ապա նրանց երեխաները հաստատ ամաչելու են ձեր փոխարեն: Ի վերջո կարող եք լռել: Օգտվեք ձեր այդ իրավունքից:
Բոլորս էլ լավ հասկանում ենք՝ կարեւոր չի Նիկոլը, թե մեկ ուրիշը, կարեւվորն այս պահին ժողովրդի կողմից ընտրվածը:
Ինչու է Ռոբեն Հակոբյանին թվում, թե ժողովուրդը չի հիշում թե ովքեր էին ըննդիմության ճամբարում դրվող ականները (իշխանության հաճախորդները), որոնք իշխանությունների համար անհրաժեշտ պահին պայթեցնում էին ընդդիմադիր կուսակցությունը: Պարոն Հակոբյան Դուք այդ առումով շատ պրոֆեսիոնալ եք գործել՝ ճամբարափոխվել եք մի քանի անգամ և փորձել եք բացատրել, թե դա առել եք գաղափարական նկատառումներով: Բայց այն պառակտումը, որը Դուք իրականացրիք ՞Ժառանգություն՞ կուսակցությունում, բացահայտեց Ձեր իրական դեմքը (միամիտ Ռաֆֆին էլ քեզ վստահել էր կուսակցության փոխնախագահի պաշտոնը): Այժմ, երբ պատռվել է Ձեր դիմակը, արդեն բացահայտ դուրս եք եկել ժողովրդական շարժման դեմ: Եվ Ձեզ ինչու է թվում, թե Ձեր ջուր պղտորելը արդյունք կտա: