Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 26,2018 11:33

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։

Բայց շատ շատերի համար անակնկալ այս գործընթացը կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի չէ։ Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։

Սերժ Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը չափազանց հստակ էր՝ դա անձի հրաժարական չէր միայն, այլ նրա ղեկավարած կուսակցության հեռացում։

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն չէ արդեն շատ վաղուց։ Դա միակենտրոն, անձի շուրջ հավաքված, հստակ գաղափարախոսություն ու սկզբունքներ չունեցող կարիերիստների նոմենկլատուրային կուսակցություն է, որի գոյության միակ իմաստը միանձնյա իշխանություն ունենալն է եւ անընդհատ վերարտադրվելը։ Ու եթե այդ «կուսակցության» առաջնորդը բառիս բուն իմաստով ժողովրդի ճնշման տակ հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, ապա դրանից ուղղակիորեն հետեւում է, որ իր ղեկավարած նոմենկլատուրային կուսակցությունը հեռանում է քաղաքականությունից։ Այդ կուսակցությունը պարտվել է։

Բայց, ինչպես տեսանք, ՀՀԿ-ի փոխնախագահ Կարեն Կարապետյանը չընդունեց այդ իրողությունը եւ այդ կուսակցության վերնախավի մի քանի ներկայացուցիչների հետ այնպիսի պահվածք ընդունեց, որը ավելի շուտ կարելի է բնորոշել որպես արկածախնդրություն։

Ակնհայտորեն չունենալով ուժայինների անվերապահ աջակցությունը, եւ առավել եւս չունենալով հանրության լայն շերտերի համակրանքը, Կարեն Կարապետյանը կառչել է պաշտոնից եւ անհասկանալի շարժումներ է անում։

Նա հանդիպում է դեսպաններին եւ հայտարարում, թե ժողովրդի թեկնածուին պատրաստվում են ընտրել Հանրապետության հրապարակում, փորձում համոզել, որ դրանով կխախտվի Սահմանադրությունը։ Այնինչ հստակ ասվել է, որ հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրության ոգուն ու տառին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30