Որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրա հետ, կարծես թե, բոլոր քաղաքական ուժերը համաձայն են: Դա լավ է: Հակասություններն առաջանում են այլ տեղում. վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ «եկեք խորհրդարանական ընտրություններ անցկացնենք ՀՀԿ-ական վարչապետի պարագայում», այսինքն՝ իրենց կողմից վարչական ճնշման եւ փող բաժանելու լծակները պահպանելու պայմաններում: Հավանաբար, նրանք ցանկանում են նաեւ ընտրություններ անցկացնել ներկայիս Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ այսպես կոչված «ռեյտինգային» քվեարկությամբ, երբ «պուզատիները» շահագրգռված են փող ցփնել՝ խորհրդարանում հայտնվելու համար: Ցույցի դուրս եկած մարդիկ, բնականաբար, ցանկանում են ընտրություններ անցկացնել Նիկոլ Փաշինյան վարչապետով եւ փոփոխված, «իսկական համամասնական» ընտրակարգով:
Որեւէ քաղաքական նախընտրություն չունենալով եւ ավելին՝ չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին՝ ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադրենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձյալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունքներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելիորեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոքների, նոր ճգնաժամի: Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքական գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե իշխանությունում որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը եւ անգամ Ընտրական օրենսգիրքը փոխելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո՛չ էլ, առավել եւս, ընտրություններից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է եւ երկիրը քաոսից հետ պահելու միակ շանսը:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի՝ ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժմանը միանալու են նորանոր կուսակցություններ եւ օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանաբար, դժվար կլինի նրանց «ցրել»:
Այնպես որ, ցանկալի է, որ Կարեն Կարապետյանը, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր մոսկովյան բնակավայրը, իսկ հանրապետականները լսեն իրենց կուսակցության ղեկավարին ու փորձեն իրենց դրսեւորել որպես ընդդիմադիրներ:
Արամ Աբրահամյան
Լիսկան, Ծառուկյանը, Ճոյտ, Մուկ, գյուղապետեր միանում են շարժմանը:
Իդեալական կլինի սպասել բոլոր ՀՀԿ-ական թալանչիներն ու ընտակեղծարարն միանան շարժմանը ու ըտեղ Կարապետյանը հրահանգ տա իրավապահ մարմինները էտ բոլորին կալանավորեն;
Իշխանության մնա ՀՀԿ-նա բայց արդեն առանց օլիգարխների ու օդիոզ դեմքերի զուտ որպես նորմալ քաղաքական ուժ:))
Շարունակ քննադատել և նույնիսկ ՛՛դատափետել՛՛ եմ Սերժ Սարգսյանին իր ողջ նախագահական ժամանակահատվածի ընթացքում, /և որպես վերջաբան մի ՛՛թույն՛՛ չափածո տեղադրեցի իմ ՖԲ էջում իր հրաժարականից բառացիորեն 7 ժամ առաջ/, ասեմ որ իր հրաժարականի տեքստը համարում եմ անորոշություններից զերծ, գրեթե անթերի և տղամարդուն վայել: Դա թերևս նրա միակ քայլն էր իր կառավարման ողջ տասնամյակում, որ ինձ մոտ զարմանքի և նույնիսկ համակրանքի պես ինչ-որ բան առաջացրեց:
Եթե փորձեմ գնահատել Արամ Աբրահամյան սյունակագրին որպես ընթերցող, ապա նրա վարկանիշը շատ ավելի բարձր է եղել, մոտ 30՝ ընդդեմ 70-ի:
Ի դեպ՝ այսօրվա հոդվածը մտնում է այդ 30-ի մեջ, իսկ վերջին պարբերությունը համարում եմ իրոք անթերի:
Համոզված եմ, որ առաջիկայում 30-ն ու 70-ը տեղերով փոխվելու են, առնվազն:
Ազդեցության գործակալների (агентов влияния) նախապատրաստման դպրոցի հիմնադիր եւ մեծ գումարների (ֆինանսների) հափշտակման մասնագետ Աշոտ Բլեյանը կարող է տալ Սարգսյանի եւ Փաշինյանի գործողությունների իմաստը եւ նպատակը: Եթե նրան դիմի ազգային անվտանգության ծառայությունը:
Ժամանակն է պատժել ազգային հանցագործներին:
Հանեք արխիվից Մարիուս Յուզբաշյանի սպանության գործը, քանի Սերժը չի
փախել եւ քանի դաշնակները իշխանությունը չեն բռնագրավել:
Հետաքրքրական է նկատելը թէ տեղի ունեցող իրադարձութիւնները կու գան վերջապէս ապացուցելու որ բանականօրէն հիմնաւորուած են՝ թէ Հայաստանից արտագաղթը, եւ թէ ի ծնէ սփիւռքահայերի լուրջ «հայրենադարձութեան» մը պակասը:
Արդարեւ, յաւերժական արբունքի ճանապարհի վրայ է այս երկիրը, այնպէս որ, դեռ երկու հարիւր տարիէն նորմալ չի դառնար. դա ել, եթէ երբեւիցէ հասնի մի տեղ, «մէկ քայլ առաջ, երկու քայլ ետեւ» այս խանդավառ ընթացքով:
Հ.Շ.
Կբավե՛, որքան որ աննպատակ թույն արտադրեցիք։ Անհույս պեսիմիստ եք։ Մի’ անձրևեք մեր ժողովրդի շքերթին։
P.S Nobody, no, nobody
Is gonna rain on my parade!
ներողութիւն, երկու յստակ կէտեր նշեցի… parade-ից անդին, քանի որ ըմբռնողութիւնը այն է թէ, շնորհիւ կատարուածին, Հայաստանը այսուհետեւ շատ լաւ երկիր է դառնալու, ուրեմն տեսնենք եթէ արտագաղթողները ետ պիտի վերադառնան, եթէ դեռ արտագաղթը պիտի բշարունակուի, եւ եթէ ի ծնէ սփիւռքահայեր շարան-շարան պիտի տեղափոխուին Հայաստան… սակայն եթէ միմիայն զուարթ տողանցքն է ձեզի համար կարեւորը, ուրեմն, բարի վայելում…
մի բան ել ասեմ, անցեալ 15 տարիների ընթացքին, ես տեւաբար եւ շարունակաբար լաւատես էի Հայաստանի համար. այժմու կացութիւնն է՝ հիւանդագին յոռետեսութեան արդիւնքը. եւ հիմա, որ ասում էք չանձրեւէ ձեր շքերթին վրայ, աղօթենք միայն որ միայն անձրեւ իջնէ մեր բոլորի գլխին, եւ ոչ թէ մետաղ ու կրակ. բայց տօնեցէք, տօնեցէ՜ք…
Հ․Շ , կերևա թե մեր ջուրը մեկ առվակով չի երթա։ Հայաստանում ասում էինք ” չ՛նավսես” ։ Հիմա նույնը Նյու Յորքից եմ գրում։ Չ՛կարծեք թե երջանիկ օպտիմիստ եմ , սակայն Ապրիլ 23-ին երկար ադեն լռած իմ ՖԲ-ին գրեցի ։
–Էլ Տո՛ւնս չե՛մ վաճառում ,գնում եմ ապրեմ Հայաստանո՜ւմ։ Վկան՝ Հունիսի 30-ին մեր գնած 4 տոմսակները։
Ամբողջ սրտովս, անկեղծօրէն կը մաղթեմ որ ձեր բոլոր յոյսերը իրականանան, կատարուած փոփոխութեամբ: Եւ կը մաղթեմ որ մեծ թիւով ուրիշներն ալ վերադառնան իրենց հայրենի տուները – իմս, երեւի Արաքսի միւս կողմն է, տակաւին… – :
Խնդիրը կը մնայ սակայն այն, որ շատ մեծ, ծայրագոյն ռիսկ մը կար ու տակաւին կայ, այս սրընթաց ու կտրուկ իրադարձութիւնների կապակցութեամբ: Այդ ալ Արցախի հիմնախնդիրն է, որմէ նաեւ կախեալ են անշուշտ շատ բաներ: Եւ եթէ համայն Հայութիւնը այսպէս, այսքան զգացականօրէն, այդ աստիճանի ռիսկեր առնելու հակամէտ է, մեր ապագան կը մնայ խիստ մտահոգիչ:
Հ.Շ.=typical դաշնակ։