ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է. «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»:
Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել. «Վաղը լրջորեն կզբաղվեմ անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով»: