Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին:
Ապրիլի 25-ին ՌԴ դեսպանատանը կայացած այդ հանդիպմանը տեսակետներ են փոխանակվել Հայաստանում ու Երևանում առկա իրավիճակի վերաբերյալ. «Ռուսական կողմը ընդդիմադիր ցույցերի եւ երթերի կազմակերպիչներին գործող իշխանության եւ այլ քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության կոչ է արել` ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես Սահմանադրության ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակում: Հույս է հայտնվել, որ երկրի կյանքը շուտափույթ կվերադառնա բնականոն, հանգիստ հուն: