Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղապահների հանդեպ ճնշումներ չեն կարող լինել». Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլ 26,2018 08:54

Aravot.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Հանրապետության հրապարակում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարած տեղեկություններին, թե խաղաղապահ զորքերի մի քանի սպաներ են ձերբակալվել, ինչը, ենթադրաբար, կապված է ժողովրդական շարժմանն աջակցելու հետ:

Հովհաննիսյանը հայտնեց, որ ձերբակալությանը եւ այլ իրավական գործընթացներին առնչվող հարցերին իրավասու չէ պատասխանել (ոստիկանության լրատվական ծառայությունից էլ խորհուրդ տվեցին հենց ՊՆ-ից ճշտել):

«ՊՆ-ն իր գործառույթների շրջանակում ինչ-որ անի, պարտադիր չէ՝ իմանաք»,-արձագանքելով հարցին, թե՝ նախարարությունից խաղաղապահների հանդեպ եղե՞լ են ինչ-որ զգուշացումներ կամ կարգադրություններ, ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Խաղաղապահ զորքերի սպաների հանդեպ հնարավոր ճնշումների առնչությամբ էլ մեր զրուցակիցը վստահեցրեց՝ նման բան չկա. «Ճնշում չի կարող լինել: Ամեն ինչ կարող է լինել միայն օրենքի սահմաններում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30