Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ քայլերթից հետո հավաքվեցին ցուցարարները՝ հնչեցնելով ելույթներ, տարբեր երգեր կատարելով, ուշ ժամի նրանց միացավ նաև «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը իր զրնգուն ձայնով սկսեց հայրենասիրական երգ կատարել ու բանաստեղծություն արտասանել։
Նա միաժամանակ «տեղը գցեց» իրեն քննադատողներին։ «Եվ մեկ էլ քաղաքական պոռնիկներ կան, որ ասում են՝ դու որտե՞ղ էիր։ Ես Ազգային ժողովում դեմ եմ քվեարկել և մի կարևոր բան էլ ասել 105 պատգամավորների մեջ ասել եմ, որ եթե Նիկոլին բռնում եք, ես երբեք չեմ ստորագրել որևիցե մեկի բանտարկության համար։ Մենք դեմ ենք եղել, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, հիմա եթե որևէ մեկը բան է ասում, ուրեմն նա քաղաքական պոռնիկ է, առաջն Աստված, ձեր ցավը տանեմ, ժողովուրդ», ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ