Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար հատկապես բարդ կլինի Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը. Sueddeutsche Zeitung

Ապրիլ 26,2018 00:10

Վերբեռնումը Հայաստանի համար ծանր կլինի, հատկապես զգայուն է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։ Նման կարծիք է հայտնել գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի վերլուծաբան Յուլիան Հանսը։

Ի տարբերություն 4 տարի առաջ Կիևի մայդանի իրադարձությունների` եվրոպացիները գրեթե ուշադրություն չդարձրին այն բանի վրա, որ մոտ երկու շաբաթում տապալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ընդ որում, երկու երկրներում էլ բողոքի պատճառ էին դարձել չիրականացված խոստումները. Ուկրաինայում դա  Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից անսպասելի հրաժարվելն էր, Հայաստանում` Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ չդառնալու խոստումը դրժելը։

Այս տասնամյակում ևս մեկ նման դեպք է եղել, երբ ԽՍՀՄ նախկին տարածքում ժողովուրդը հասկացել է, որ իրեն մոլորեցնում են, և ըմբոստացել է. երբ 2011թ. Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը հայտարարեցին, որ հերթական անգամ պատրաստվում են փոխանակվել նախագահի և վարչապետի պաշտոններով։ Ռուսաստանի կառավարությանն այդ ժամանակ հաջողվեց ճնշել բողոքի ալիքը, բայց դրա հետևանքները մինչ օրս նկատվում են. Կրեմլի արտաքին և ներքին քաղաքական մանևրումներում հիմնական դրդապատճառը իշխանության կորստի և թուլացման վախն է, վստահ է Հանսը։

Հայաստանում քաղաքական ուղղվածության ընտրության շուրջ վեճեր չեն եղել, չի եղել մրցակցություն բնակչության տարբեր խմբերի միջև. այդ ժամանակ բնակչությունը հանդես էր գալիս կոռումպացված քաղաքական էլիտայի դեմ։ Սա հեշտացրեց պայքարը և ապահովեց արագ հաղթանակ։

Բայց հենց դա էլ բարդացնում է նոր սկիզբը, կարծում է Հանսը։ Քաղաքական գործիչները, որոնք իրենց չեն վարկաբեկել հին համակարգում, քիչ են։ Բովանդակալից քննարկումը չի էլ անցնում կոռուպցիային վերջ դնելու դատարկ արտահայտություններից այն կողմ։ Գործողությունների ազատությունը սահմանափակ է։ Երևանում ոչ մեկ այլընտրանք չի տեսնում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռության պահպանմանը։ «Տեսանելի ապագայում չի կարելի պատկերացնել՝ ինչպես Հայաստանը կկարողանա ազատվել Մոսկվայից կախվածությունից,- գրում է Հանսը։- Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում Հայաստանի երդվյալ թշնամի Ադրբեջանին, և ունենալով ռազմաբազա Հայաստանում, միաժամանակ խաղում է հովանավորչական տերության դեր՝ երաշխավորելով, որ Բաքվի կողմից հարձակում չի լինի»։

«Սարգսյանի հեռանալն առաջին հերթին նշանակում է վերջ։ Ինչ կլինի հետո՝ առայժմ հստակ չէ։ Բայց այս օրերին Հայաստանի բնակիչները սեփական փորձով հասկացան, որ իշխանությունը հեռանում է ժողովրդից։ Եվ դա սկիզբն է»,- գրում է վերլուծաբանը։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30