«Ինձ չի թվում, թե Ադրբեջանում ոգեւորված են: Իմ դիտարկումներով՝ այնտեղ, ընդհակառակը, խիստ մտահոգված են:
Սերժ Սարգսյանը կանխատեսելի բանակցող էր, հիմա Բաքվում դժվարանում են կողմնորոշվել՝ նոր իշխանությունը շարունակելո՞ւ է ավանդական մոտեցումը, թե՞ դնելու է բանակցությունները մաքուր էջից սկսելու պահանջ: Ադրբեջանում նաեւ խիստ զգուշանում են, որ Հայաստանի նոր իշխանությունը միջազգային մեծ աջակցություն կունենա: Իշխանափոխությունն, այսպիսով, նոր հնարավորության հույս է բերում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանից կարծես ոգեւորված արձագանքներ կան հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ. այս ամենն Արցախյան հարցի հանգուցալուծման՝ բանակցող կողմերի կոնֆիգուրացիայի, սկզբունքների եւ մոտեցումների, փոփոխությունների կբերի՞:
«Առավոտ»
25.04.2018