Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ:
Քննարկման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:
ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են`
- Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:
- Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,
- Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):
4.Սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում`մասնակի բաշխում Ազգային ժողովի և հանրապետության նախագահի միջև:
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հանրապետության նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդես բերեց խորը հասկացողություն եւ մանրամասնությունների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ։
ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ