Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ինչ կատարվում է Հայաստանում, իշխանությունների երկարատև խլության և ժողովրդից կտրված լինելու արդյունք է․ Արցախի ԱԺ պատգամավոր

Ապրիլ 25,2018 22:40

Վերջին մի քանի օրերի ընթացքում Արցախի ՊԲ-ն հրապարակում է տեսանյութեր՝ առաջնագծում ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ։ Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսում․ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը ասաց, որ ցանկացած պահի էլ հակառակորդը կարող է հարձակվել։

«Դա հնարավոր է տեղի ունենա ոչ միայն Հայաստանում վերջին իրադարձությունների ֆոնին, այլև՝ ամեն պահի։ Ուղղակի պետք է զգոն լինել և պատրաստ պատերազմի։ Ինչ վերաբերում է այս օրերին, ապա, ադրբեջանական զինուժի կուտակումը առաջնագծում միանշանակ պայմանավորված է հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով»,- շեշտեց պատգամավորը։

Է․ Աղաբեկյանը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե աշխարհաքաղաքական բևեռները պետք է թույլ տան Ադրբեջանին պատերազմ սկսել։

«Դա ջուր ծեծոցի է, մեր իրականության հետ կապ չունի։ Երբ որ Ադրբեջանը գտնի, որ պահը  հարմար է հարձակվելու համար, ապա հարձակվելու է»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկի նախօրեին արած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը կբերի ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշման մեղմացմանը, Է Աղաբեկյանը ասաց, որ ընդհակառակը՝ դա պետք է բերի ի սկզբանե եղած և խեղաթյուրված ձևաչափի վերականգնմանը՝ Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, եթե իհարկե Ադրբեջանը ցանկանում է հարցի լուծումը խաղաղ ճանապարհով։

Խոսելով նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում այն ինչ կատարվում է Հայաստանում, իշխանությունների երկարատև խլության և ժողովրդից կտրված լինելու արդյունք է։

«Սերժ Սարգսյանի լեքսիկոնով ասեմ. չի կարելի «բզբզալ» Սահմանադրությանը։ Առավել ևս, որ մինչև վերջ ազնիվ չեն եղել ժողովրդի հետ։ Իսկ ընթացող խաղաղ ցույցերը դառնում են վկան այն բանի, որ Հայաստանը քաղաքակրթորեն տարբերվում է ավտորիտար երկրներից»,- ասաց Է․ Աղաբեկյանը։

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30