Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 25,2018 22:02

«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Եվ Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերեն»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ:

Դառնալով Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալ չտալու հարցին՝ հայտարարեց. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հրաժարական է տվել ողջ կառավարությունը: Չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլոր գործող կառավարության անդամները հրաժարական տված են, և այս պահին ՀՀ-ում չկա կառավարություն»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ-ի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև հղում կատարելով իրավաբաններին ասաց. «Իրավաբանները, վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել, դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»:

Նա հրապարակում հավաքված ժողովրդին տեղեկացրեց, որ այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել. «Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Կարեն Կարապետյան, ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին, որ Հայաստանում եղել է Ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության նախարար, ուրեմն, ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում, որ կարող է արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբա՞զ ես խաղում: Ես պաշտոնապես հիմա ասում եմ՝ Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, եթե նույնիսկ նման՝ որևէ ստից մի թուղթ ստորագրես, մենք տեղում այդ որոշումը չեղյալ կանենք: Թե ուզում ես՝ բախտդ փորձիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30