Այսօր Գյումրու ցուցարարներին միացան նաև ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հարազատները, ԲՀԿ կուսակցության տեղի ներկայացուցիչները՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև բայքերները։
Բազմամարդ երթի ժամանակ բարձրախոսը տրամադրեցին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հորը՝ Գևորգ Առաքելյանին։ Նա ասաց․ «2016 թվականի ապրիլին զոհված 110-ի արյունը պատասխանատուների վզին է, միացում ու պատժում դրանց, մենք ձեր հետ ենք»։
Նկատենք, որ այսօր ոստիկանները քիչ են քանակով, նրանք այսօր ավելի հանգիստ են, ավելի բարեկիրթ, նրանց մոտ չկա օրեր առաջ նկատելի լարվածությունը։
Ցուցարարները, շարժվելով քաղաքի կենտրոնով, դարձյալ հավաքվեցին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ քահանայի հետ նախ աղոթք հնչեցրեցին սահմանին վիրավորված զինվորի համար, այնուհետ ելույթներ ունեցան, երգեր կատարեցին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ