«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանն այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց, որ նախորդ հանրահավաքում տհաճ միջադեպ է գրանցվել:
Նա հիշեցրեց, որ մի պապիկ ներկայացել է որպես ապրիլյան ռազմական գործողություններում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի պապիկ եւ ելույթի իրավունք խնդրել:
«Բնականաբար, մեր կազմակերպիչները միանգամից հավատացել են եւ բեմ բարձրացրել նրան, բայց հետո պարզվեց՝ նա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ: Նա, հավանաբար, շատ է ուզել խոսել, այդ պատճառով է ներկայացել որպես հերոսի պապիկ…ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից: Ամեն ինչ կանենք, որ նման բան չկրկնվի»,-հայտարարեց Զարուհի Բաթոյանը:
«Միաժամանակ՝ սիրում ենք մեր բոլոր պապիկներին եւ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ