Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն նախապատրաստրում է ծառայողական քննություն՝ հանրահավաքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի ելույթի կապակցությամբ

Ապրիլ 25,2018 21:32

Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են, և ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն

Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ  «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»։  Վերջիններս իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

Այսօր Հանրապետության  հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։

Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն։

Քննչական մարմինները ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն կոչված են կազմակերպել և իրականացնել մինչդատական քրեական վարույթը, ինչը և կատարել, կատարում և կատարելու է Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30