«Մեր փոխարեն ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ինչ-որ երկիր չի կարող որոշում կայացնել: Մենք ենք որոշում կայացնողները»,-ՀՀ-ում այլ երկրների դեսպաններին այսօր նման կոչով դիմեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարների հանրահավաքում նա նաեւ սփյուռքահայերին կոչ արեց վերադառնալ հայրենիք, որպեսզի ՀՀ-ն տասը միլիոն բնակիչ ունենա:
Ապա` Դավիթ Սանասարյանն անդրադարձավ Արցախյան հակամարտությանը: «Մեզ Արցախի խնդրով չվախեցնեք, մենք պահել ու պահելու ենք Արցախը: Չասեք, թե այս օրերին Ադրբեջանը կհարձակվի: Այս միասնությունը տեսնելով՝ որեւէ մեկը չի կարող հարձակվել»,-համոզմունք հայտնեց նա:
Դավիթ Սանասարյանը խոսք հղեց նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին. «Կարե՜ն, հեռացիր: Լսիր այս ժողովրդի պահանջը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ