Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։
Նա նաև ասաց, որ իր ֆեսյբուքյան էջում այս առիթով հայտարարություն է տարածել։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր շուտ եմ տուն եկել (19.30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի: Կարող եք այդ լուրը ճշտել «Հուսո Առագաստ» մանկապարտեզից: Շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները սիրահոժար ընդունում եմ»:
Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ հաղորդագրություն է տարածել․ «Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում։ Շիրակի մարզպետարանից որևէ մեկը նման տեղեկություն չէր կարող տրամադրել մեկ պարզ պատճառով, քանզի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ