Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Սիրելի հայրենակիցներ,
տասնյակ տարիներ աշխատելով դիվանագիտական ոլորտում, ներկայացնելով մեր երկիրը միջազգային ասպարեզում՝ իմ առավելագույն նպաստն եմ բերել Հայաստան պետության բարգավաճմանն ու հաջողությունների ձեռքբերմանը:
Այսօր ևս, երբ խիստ արդիական է երկրի հետագա ճակատագրի հարցը, ես որոշում եմ կայացրել միանալ ժողովրդական շարժմանը:
Քիչ անց կհրապարակենք Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի հայտարարությունը»: