Միջազգային մամուլը շարունակում է հետևել Հայաստանում իշխանափոխության գործընթացին:
Հայաստանում ընդդիմադիր ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ տապալվեցին բանակցությունները Հանրապետական կուսակցության և ընդդիմության միջև: Վերջին ցույցերը կդառնան գլխավոր փորձությունը՝ արդյոք ընդդիմությունը կկարողանա պահպանել իր դիրքերը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, գրում է բրիտանական The Guardian-ը:
BBC-ն հաղորդում է, որ չնայած Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Հայաստանում տասնյակ հազարավոր ցուցարարների դարձյալ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ տապալվեցին իշխանության փոխանցման շուրջ բանակցությունները Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև:
«Հայ ցուցարարները հեռացրին Ռուսաստանին մոտ կանգնած վարչապետին, և Մոսկվան ակնհայտորեն նյարդայնացած է». այսպես է վերնագրել իր հոդվածը CNBC հեռուստաալիքի կայքը: Հեղինակը գրում է, որ կառավարության փոփոխությունը Հայաստանում կարող է սպառնալիքի տակ դնել Ռուսաստանի ազդեցությունը, նշանակում է՝ Կրեմլը կշարունակ հետևել այդ երկրում ընթացող իրադարձություններին:
Independent-ը գրում է, որ Հայաստանում ընդդիմությունն ու կառավարությունը մի կողմ են դրել տարաձայնությունները՝ Ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին:
New York Times-ը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է լայն աջակցություն, հատկապես երիտասարդների շրջանում, որոնք հոգնել են կոռուպցիայից և նեպոտիզմից և բողոքում են Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող էլիտայից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ