Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գարիկ Աբովյանին և Արծրուն Չիլինգարյանին, հետո ավտոմեքենան հարվածել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին:
Պատահարի հետևանքով Գ.Աբովյանը` տեղում, իսկ Ա.Չիլինգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն