Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանական մամուլի անդրադարձը Պեդրո Ագրամունտի կաշառակերության մեղադրանքներին

Ապրիլ 25,2018 17:51

Վերջին օրերին իսպանական մամուլն ակտիվորեն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի՝ Ադրբեջանի օգտին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում որոշումներ ընդունելու և սուր գնահատականները մեղմացնելու նպատակով Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու հարցին:

Վերոնշյալ թեմային են անդրադարձել բազմաթիվ պարբերականներ և հեռուստալիքներ, այդ թվում՝ “El Pais”-ը, “El Mundo”-ն, “El Independiente”-ն, “La Sexta” հեռուստաալիքը և այլն: Բոլոր անդրադարձերը պարունակում են խիստ գնահատականներ Ագրամունտի գործունեության վերաբերյալ: Հոդվածների և հեռուստառեպորտաժների վերնագրերից մի քանիսը միայն. «Եվրոպայի խորհուրդը մեղադրում է Սենատի անդամ, ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Ագրամունտին կաշառակերության մեջ», «Բարձրակարգ հյուրանոցներում մարմնավաճառներ, 500 եվրոյի դրամանիշեր և խավիար՝ Պեդրո Ագրամունտի մասին հաշվետվությունում», «Այսպիսինն են եղել Պեդրո Ագրամունտի կաշառակերությունը և խրախճանքներն Ադրբեջանում» և այլն:

2017թ.-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին Ագրամունտի այցելությունից հետո, ԵԽԽՎ-ն իրականացրեց անկախ հետաքննություն վերջինիս նկատմամբ, որով հաստատվեց, որ լուրջ կասկածներ կան ենթադրելու, որ Ագրամունտը Ադրբեջանի կողմից ղեկավարվող կաշառակերության սխեմայի մաս է կազմում և օգտվել է այդ նույն սխեմայից ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնին հասնելու համար: Մասնավորապես, հետաքննության համաձայն, Ադրբեջանը Ագրամունտին ԵԽԽՎ նախագահ դարձնելու նպատակով ծախսել է մոտ 200.000 եվրո: Հարկ է նշել, որ այդ պաշտոնը վերջինս զբաղեցրել է 2016թ. հունվարից մինչև 2017թ.-ի հոկտեմբերը, և ստիպված է եղել հրաժարական ներկայացնել նույն մեղադրանքների պատճառով:

Հոդվածներում նշում է, որ ԵԽԽՎ-ում իր անդամության, և հետագայում նախագահության, ողջ ընթացքում, Ագրամունտը ջանք ու եռանդ չի խնայել միջամտելու Ադրբեջանին վերաբերվող հաշվետվությունների կազմանը, դրանցում առկա գնահատականների մեղմացմանը, Ադրբեջանին ԵԽԽՎ գաղտնի զեկույցները Ադրբեջանի կառավարությանը փոխանցելու և առհասարակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի շահերին ծառայեցնելու գործում: Մեծ է եղել Ագրամունտի դերը Բաքվում քաղբանտարկյալների հարցը ԵԽԽՎ զեկույցներում հավուր պատշաճի չներկայացնելու և Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում խախտումները մատնանշելու փոխարեն «արձանագրված առաջընթաց»-ի  վերաբերյալ զեկույցներ կազմելու հարցում:

Նշվում է նաև, որ այդ հավատարմության դիմաց Ադրբեջանը շռայլորեն վարձատրել է Ագրամունտին կանխիկ գումարով, խավիարով, թանկարժեք նվերներով, անգամ մարմնավաճառներով: Այդ մասին են վկայում ԵԽԽՎ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ականատես են եղել Ագրամունտի մասկացությամբ, տարաբնույթ կասկածելի միջադեպերի: Ի դեպ, նույն ինքը Ագրամունը, փորձելով արդարանալ, նշել է, որ Սիրիայի այցից հետո անհայտ անձինք իր բացկայության ժամանակ «խուզարկել են» ստրասբուրգյան հյուրանոցներից մեկում իր սենյակը, և ձեռք չեն տվել սեղանի վրա դրված 15.000 եվրո պարունակող ծրարը, քանի որ նրանք բացառապես իր մեղավորությունն ապացուցող տեղեկատվություն են փնտրել: Այսպիսով՝ նա անձամբ խոստովանել է անհայտ ծագման մեծ գումարների հետ գործ ունենալու հանգամանքը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի հետ նմանատիպ անօրինական համագործակցության մեջ մեղադրվում են նաև իսպանական պատվիրակության մյուս ներկայացուցիչներ Ջորդի Չուկլան և Ագուստին Կոնդեն, ինչպես նաև իտալացի Լուկա Վոլոնտեն, ով նախկինում զբաղեցրել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը և իր պաշտոնեական դիրքը Ադրբեջանի օգտին չարաշահելու դիմաց՝ Բաքվից ստացել է «ամսական աշխատավարձ»: Սակայն մինչդեռ Վոլոնտեի հարցով հետաքննություն է իրականացնում իտալական դատախազությունը, Ագրամունտը իրեն անմեղ է համարում, հրաժարվում է բացատրություններ տալ, նշում է, որ «երանի, ուր էր թե Բաքուն իրեն մարմնավաճառներ պատիվ տար» և պնդում է, որ անգամ ԵԽԽՎ-ի կողմից իր նկատմամբ սանկցիաներ սահմանվելու դեպքում, դրանք պարտադիր իրավական ուժ չեն կարող ունենալ:

Ամեն դեպքում բազմաթիվ իսպանական քաղաքական գործիչներչ, քաղաքական ուժեր, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ագրամունտի խայտառակ պահվածքի նկատմամ և պահանջում են Ժողովրդական կուսակցությունից անհապաղ հեռացնել Ագրամունտին բոլոր զբաղեցրած պետական  և կուսակցական պաշտոններից, որպեսզի վերջինս դադարի «խայտառակել Իսպանիան»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30