Կառավարության լրատվական ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը Aravot.am-ին վստահեցրեց, որ լուրերը, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, սխալ են. «Մենք հերքում ենք այդ լուրերը: Դա ապատեղեկատվություն է»:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Կարապետյանը հրաժարական է տվել: Այս պնդումը տարածել են նաեւ այլ օգտատերեր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. «168 ժամի» հետ զրույցում Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից: