«Պահանջում ենք Հանրապետական կուսակցության անհապաղ, անվերապահ եւ առանց նախապայմանների «կապիտուլյացիան»: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում:
Փաշինյանը հրապարակում հավաքվածներին տեղեկացրեց՝ «2 ժամով հեռանում եմ, մի քանի կարեւոր հանդիպումներ ունեմ: Եվ ժամը 7-ին հանրահավաքը մեկնարկում է: Ելույթ կունենամ մանրամասն: Չնայած, շատ բան ասելու չկա: Մենք հաղթել ենք, եւ վերջ»:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանների հետ։
Ժամը 6-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Նեմրա» խմբի համերգը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՀՀԿն պէտք է անցնցում փոխանցի իշխանութիւնը: Հակառակ դէպքում գաղջը չի վերանայ եւ բոլոր միւս խօսակցութիւնները ունայն են: