ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա