ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում, տես: