Արշակունյաց պողոտան երկկողմանի փակ է. ցուցարարները «Սաս ֆուդի» հարակից հատվածը տեւական ժամանակ է՝ երկկողմանի փակ են պահում: Նրանք «բարիկադներ են» տեղադրել նաեւ Արշակունյաց-Խորենացի- Ագաթանգեղոս խաչմերուկում: Մի խումբ ցուցարարներ անցնելով այս պողոտայով, որտեղ տեղակայված է նաեւ ԵԿՄ գրասենյակը, բացականչում էին՝ «ԵԿՄ, միացիր»:
Այս պողոտայով պարբերաբար բողոքի ցույցի մասնակիցները խումբ-խումբ քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպելու եւ կոչ է անում միանալ:
Հանրահավաքները վերսկսեցին այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է այսօր նախատեսված վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ