Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով՝ մասնավորապես հորդորելով զերծ մնալ բախումներից և խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց։
«Հարգելի քաղաքացինե՛ր,
վերջին օրերին ստեղծված իրավիճակը, անխոս, մտահոգիչ է յուրաքանչյուրիս համար:
Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և սառնասրտություն, ոչ մի կերպ չգնալ բախումների, այն կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ:
Խաղաղ ցուցարարների դեմ բռնության որևէ դրսևորում անընդունելի եմ համարում»․ գրել է պատգամավորը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ