Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամ պատգամավորը եւ Կողբ համայնքը միացել են շարժմանը

Ապրիլ 25,2018 15:04

ՀՅԴ անդամ, իջեւանցի ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտնեց, որ ինքը Ֆեյսբուքի իր էջում տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով` այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»:

Մեզ զանգահարեց խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը եւ հայտնեց, որ Կողբ համայնքի ավագանին որոշում է կայացրել միանալ համաժողովրդական շարժմանը եւ մյուս համայնքներին կոչ է արել միանալ շարժմանը:

Նշենք, որ Կողբը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հայրենի գյուղն է, մարզպետը բնակվում է Կողբում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Դաշնակցական մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Կարապետյանն էլ Facebook-յան իր էջում գրել է. «Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն. ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30