Մաշտոցի պողոտայում ոստիկանները քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել ցուցարար մի երիտասարդի, իսկ քառօրյա պատերազմի մասնակիցները թույլ չտվեցին: Ցուցարարները երթով անցնում էին այդ հատվածից, երբ ոստիկանները կտրեցին նրանց ճանապարհը, ոստիկանական մեքենան տեղափոխեցին երթի մեջտեղը, ցուցարարները շրջափակեցին ոստիկանական մեքենան, որ թույլ չտան տեղից շարժվի:
Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կաթվածահար էր եղել, ցուցարարների դիմադրությունից հետո ոստիկանությունը բաց թողեց երիտասարդին, ինչից հետո ցուցարարներն էլ բացեցին փողոցը, որ ոստիկանական մեքենան հեռանա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ