Էրեբունի վարչական շրջանով քայլող ցուցարարներին մի քաղաքացի լավաշներ բաժանեց: Ցուցարարներն էլ հյուրասիրեցին ոստիկաններին: Փողոցով անցնող մեքենաների վարորդներն էլ ցուցարարներին շշերով ջուր էին առաջարկում:
Այս պահին քաղաքացիները իրենց մեքենաներով փակել են Երեւանի «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմացի փողոցը, երթեւեկությունն այստեղ կաթվածահար է եղել, այս հատվածը փակած ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի քաղաքի կենտրոն:
Այս հատվածում որոշ ցուցարարներ վանկարկում են «մերժիր Կարենին» եւ բարձրացրել են այս գրությամբ պաստառներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ