Կրեմլում նախկինի պես շարունակում են հետևել Հայաստանում տիրող իրավիճակին և հույս ունեն, որ հակամարտող կողմերը կկարողանան առաջիկայում գալ փոխհամաձայնության: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես այժմ ասվածին ավելացնելու բան չունեմ: Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա ներքին հարց է, և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և արդեն մոտ ժամանակում դուրս գալ կայուն կոնստրուկցիայի և փոխզիջումային լուծման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը Կրեմլի անունից հույս էր հայտնել, որ Հայաստանում կպահպանվի ներքաղաքական կայունությունը և հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի փոխհամաձայնությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ